Թումանյան-Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը մայիսի 27-ին ժամանակավորապես փակ է լինելու
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մայիսի
27-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով նույն
օրը՝ ժամը 15:00-19:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի
խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել
Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։
Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման
(Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի
շրջանակներում։
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների
ներողամտությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն