Ավստրալիական ավիաընկերությունները տասնյակից ավելի չվերթներ են չեղարկել Ագունգ հրաբխի պատճառով
Ավստրալիական ավիաընկերությունները Ագուն հրաբխի ժայթքման պատճառով 14 չվերթ են չեղարկել, հաղորդում է Jakarta Post-ը՝ հղում անելով Նգուրահ-Ռայ միջազգային օդանավակայանի ներկայացուցչին:
Ագունգ հրաբխի ժայթքումը մոտ 4,5 րոպե է տեւել: Լավայի հոսքը մոտ 3 կմ է եղել: Այն ազդել է հարակից գյուղերի վրա:
Օդանավակայանը շարունակ է աշխատանքը, ձեռնարկվել են անվտանգության բոլոր միջոցառումները:
Հրաբխի ակտիվության սկիզբը գրանցվել էր 2017 թվականի նոյեմբերի 21-ին: Այժմ հրաբխի շրջանում վտանգի 3-րդ մակարդակն է գործում՝ 4 հնարավորից: Արգելված է մոտենալ հրաբխին առնվազն 4 կմ հեռավորության վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: