Ռուդի Գարսիան հեռանում է «Մարսելից»
Ֆրանսիական «Մարսելի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին, փոխանցում է ակումբի կայքը:
Ֆրանսիացի մասնագետը «Մարսելում» վերջին հանդիպումը կանցկացնի մայիսի 24-ին կայանալիք «Մոնպելյեի» դեմ «Լիգա-1»-ի վերջին տուրի խաղում:
55-ամյա Գարսիան 2016-ին է գլխավորել «Մարսելը», որը նախորդ տարի հասավ մինչեւ Եվրոպայի լիգայի եզրափակիչ եւ պարտվեց Մադրիդի «Աթլետիկոյին»:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մարսելցիները 6-րդ տեղում են եւ զրկվել են եվրագավաթների ուղեգիր նվաճելու շանսից: