Կասկադում հայհոյել ու քաշքշել են Արթուր Իսպիրյանին
ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր մի խումբ անձիք Կասկադի տարածքում մոտեցել են «Իմ քայլը» խմբակցության ավանագու անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին։ Իսպիրյանը չի հերքել, որ միջադեպ է տեղի ունեցել։
«Կասկադում ռեստորանում նստած էի, 20 հոգով եկան։ Մեկին ճանաչեցի` Նարեկ Մալյանի հետ հաղորդում են վարում։ Երեխաների հետ նստած էի, մոտեցավ ինձ ասաց` բախտդ բերեց էրեխեքի հետ ես նստած։ Ես էլ հարցրի` ի՞նչ կլիներ որ մենակ լինեի, ասաց` կլիներ,կտեսնեիր։
Ուրիշ բան չի եղել` կռիվ, հայհոյանք։ Ինչ իրավունք ունեն նման բան անելու, երբ ես նստած էի էրեխաների հետ, 20 հոգով սև շորերով մոտենան, հարձակվեն ու տենց արտահայտություններ անեն։ Էդ ի՞նչ պիտի անեին ինձ, որ մենակ լինեի։ Ինչ մի իրենց ազատ են զգում էս քաղաքում։ Իրենք գիտեն, որ ես «Իմ քայլը» դաշինքից եմ, իրենք գիտեն, որ ես հեղափոխության առաջին օրվանից եղել եմ, դրանից բորբոքվել են իրենց։
Չգիտեմ` ինչ են մտածում։ Վարձատրվում են, ու իրենց լավ ազատ են զգում։ 20 հոգով նենց լավ քաղաքով ման գալիս։ Պատերին էլ գրում են Սուտ Նիկոլ արտահայտությունը։ Մենակ դրա համար իրենց պետք է քրեական պատասխանատվության ենթարկել։ Երևի իրենց բախտը բերեց, որ ես երեխաների հետ էի, ասեմ իմանաք։ Որևէ մեկը իմ հանդեպ նման թշնամություն չի ունեցել,ինչպես էդ լակոտները»,- ArmLur.am-ին պատմել է Արթուր Իսպիրյանը։
FacebookTwitterVKontakteShare via Email