Փաշինյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վարչապետը տեսակցել է հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորումներ ստացած զինծառայողներ՝ Արգիշտի Սեպխանյանին, Աղանիկ Զորողյանին և Վահե Այվազյանին:
Բուժանձնակազմը վարչապետին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: