Մետրոպոլիտենի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը հեռանում է պաշտոնից: Երևանի «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը Shantnews.am-ին տեղեկացրեց, որ Յայլոյանը հեռանում է սեփական դիմումի համաձայն:
«Կենսաթոշակային տարիքը լրացել է, և նա գնում է հանգստի»,- ասաց նա:
Խաչատրյանը տեղեկացրեց, որ այժմ ժամանակավոր պաշտոնակատար կա` Փայլակ Յայլոյանի տեղակալ, «Երթևեկություն» մասնաճյուղի պետ Գևորգ Ավետիսյանը:
Ըստ կարգի՝ մետրոպոլիտենի տնօրենը նշանակվում է առանց մրցույթի, տնօրեն է նշանակում Երևանի քաղաքապետը: