Դուբայի գլխավոր օդանավակայանում կործանվել է Diamond-43 ինքնաթիռը
Դուբայի գլխավոր օդանավակայանում կործանվել է Diamond-43 ինքնաթիռը: Կատարվածի հետևանքով երկու մարդ է մահացել:
Օդանավում, ընդհանուր առմամբ, 4 մարդ է գտնվել: Զոհվել են օդանավի հրամանատարը և նրա օգնականը: Ինքնաթիռն օդային դիտորդի գործառույթ էր իրականացնում:
Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ ողբերգության հավանական պատճառը կարող էր դառնալ տեխնիկական անսարքությունը: Վթարի պատճառով որոշ չվերթներ կիրականացվեն Դուբայի մյուս օդանավակայանից: