Վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում
Մայիսի 16-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ գտնվող տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Աբովյան քաղաքի բնակիչ, 29-ամյա Ռուբեն Պետրոսյանի և Կոտայքի մարզի Գեղամեջ գյուղի բնակիչ, 40-ամյա Գևորգ Հովհաննիսյանի միջև:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ Ռ. Պետրոսյանը մի քանի հարվածներ է հասցրել Գ. Հովհանիսյանին, ով էլ ստացել է մարմնական վնասվածքներ:
Գ. Հովհաննիսյանն աշխատում է «Իրավունքի սահման» ՍՊԸ-ում որպես տնօրեն, իսկ Ռ. Պետրոսյանը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրն է:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: