Զելենսկիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին
Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշմամբ՝ երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին:
Որոշմանը կողմ է քվերակել 315 պատգամավոր:
Ինչպես հայտնում է tass.ru -ն, ընդհանուր առմամբ երկրի խորհրդարանը քննարկել է նախագահի երդմնակալության արարողության անցկացման ամսաթվի յոթ տարբերակ (այդ թվում մայիսի 17-ին, 19-ին, 26-ին և 28-ին):
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ուկրաինայում կայացել էր նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որում գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն պարտվել էր շոումեն Վլադիմիր Զելենսկիին: