Ford-ը 270 000 ավտոմեքենա է հետ կանչում Հյուսիսային Ամերիկայում
Ամերիկյան Ford ընկերությունը շուրջ 270 000 ավտոմեքենա է հետ կանչում Հյուսիսային Ամերիկայում՝ ավտոմատ փոխանցման տուփի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով մեքենաշինական ընկերության կայքը:
Հայտարարության մեջ ասվում է, որ փոխանցման տուփի լծակի և տուփի միջև մեխանիկական կապի անհետացման վտանգ կա: Միևնույն ժամանակ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որում վարորդների ընտրած ընթացքի ռեժիմը չի համապատասխանի այն ռեժիմին, որում գտնվում է փոխանցման տուփը: Արդյունքում մեքենան կշարժվի, եթե նույնիսկ վարորդը կիրառել է «parking» ռեժիմը:
Հետկանչը վերաբերում է 2013-2016 թվականների արտադրության Ford Fusion սեդաններին: Այդ մեքենաները վա0առվել են ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: