Քոչարյանի գործով դռնփակ նիստ անելու որևէ պատճառ չկա․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
Դատախազությունը միջնորդել է դռնփակ դատական նիստ անել, պատճառաբանելով, որ կարող է ցուցմունքներ, հատվածներ հրապարակվեն։
«Նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությունը հաստատելով, նախաքննության գաղտնիքի խնդիր չկա և հրապարակվող նյութերի մեջ պետական գաղտնիքի խնդիր չկա»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Պաշտպանը տեղեկացրեց նաև, որ դատարանն ընդմիջում է տվել, որպեսզի քննվի դռնփակ դատական նիստ անելու հարցը։
Մենք գտնում ենք, որ դռնփակ դատական նիստ անելու ոչ մի հիմք չկա։