Կենդանասերների նախաձեռնող խմբի անդամները հանդիպել են փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ
Կենդանասերների նախաձեռնող խմբի անդամները հանդիպել են փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ: Նրանք ներկայացրել են իրենց պահանջները, նաև տեղեկացրել, որ իրենց խնդիրներով դիմել են նաև ԱԺ 3 խմբակցություններին:
«Ամբողջական փաթեթի ուսումնասիրությունից հետո գիտեք, որ քրեական գործ կա հարուցված: Քննիչը միջնորդել է, որպեսզի ուսումնասիրությունների արդյունքները նույնպես տրամադրվեն քննությունն իրականացնող մարմնին, որպեսզի դա նույնպես դառնա քննության նյութ: Երբ մեր հանձնած նյութը դառնում է նախաքննական նյութ, այդ նյութը հրապարակելու համար պիտի համոզվենք, որ չենք խանգարում նախաքննության գաղտնիությանը: Մենք խնդրել ենք մեկնաբանել, թե մեր ուսումնասիրության արդյունքներից որ մասերը չեն համարվում նախաքննության նյութ, որոնք կարելի է բարձրաձայնել և ներկայացնել հանրությանը: Սա է պատճառը, որ մենք զերծ ենք մնացել էդ նյութերի հրապարակումից»,-ասաց փոխքաղաքապետը: