Ռոնալդոն խոստովանել է, որ իրեն հաճախ էին քննադատում ձեռք բերած ավելորդ քաշի համար
Մադրիդյան «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն խոստովանել է, որ իրեն հաճախ էին քննադատում ձեռք բերած ավելորդ քաշի համար:
Ռոնալդոն ընդգծել է, որ այն ժամանակ իրեն ոչ ոք չի աջակցել: «Մարդիկ հեշտությամբ միջամտում են, երբ ճնշում են սևամորթներին ու միասեռականներին: Սակայն ես չեմ հիշում, որ ինչ-որ մեկն ինձ պաշտպաներ, երբ ինձ գեր էին անվանում: Թեև այս պահին դա ինձ արդեն չի հուզում», - ասել է նախկին ֆուտբոլիստը:
Բժիշկները բրազիլացու մոտ հիպոթիրիոզ էին ախտորոշել, որն առաջանում է վահանաձև գեղձի հորմոնների երկարատև անբավարարության հետևանքով: Հիվանդության շրջանում դանդաղ նյութափոխանակության պատճառով մարզիկի մոտ քաշի ավելացում էր գրանցվել: