Դատարանի բակում շարունակում է լարված մնալ. Գասպարիին արգելեցին նիստերի դահլիճ մտնել
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում շարունակում է իրավիճակը թեժ մնալ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու իշխանության կողմնակիցները շարունակում են իրենց բողոքի ակցիան՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին զուգահեռ։
Քոչարյանի աջակիցներից Գագիկ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ Քոչարյանի կալանավորման որոշումը ապօրինի է եւ նա պետք է ազատ արձակվի. «Ես անցյալ տարի ակտիվ մասնակցում էի հեղափոխությանը, պայքարում էի ստի ու կեղծիքի դեմ, մենք մերժեցինք Սերժին, հիմա կալանքի տակ է Ռոբերտ Քոչարյանը։ Ես պահանջում եմ արդարություն»։
Դատարանի բակում է նաեւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, սակայն նրան թույլ չտվեցին մտնել դատական նիստերի դահլիճ։ Նա եկել էր ոստիկանության բաժնից։
Գասպարիի խոսքով՝ քրեական գործ դեռ չի հարուցվել, թե ինչու, նա դժվարացավ պատասխանել. «Թվում է, թե ապացույցներ կան, հապաղելու պատճառ չկա, իրավաբանները ավելի ճիշտ գնահատական կտան»։