«Գահերի խաղը» սերիալի աստղը հայտնել է՝ ինչպես կարձագանքեն երկրպագուները շոուի վերջին մասին (տեսանյութ)
Ամերիկացի դերասանուհի Սոֆի Թըրները, որը «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալում մարմնավորում է Սանսա Սթարքին, հեռուստահաղորդավար Ջիմի Ֆելոնի շոուի ժամանակ հայտնել է, թե ինչպես երկրպագուները կարձագանքեն սերիալի ավարտին:
Հաղորդավարը Թըրներին ցույց է տվել «ցավի չափման» տասբալանոց սանդղակը՝ խնդրելով վերջինիս նշել, թե ինչպես կզգան իրենց երկրպագուները շոուի վերջին մասը դիտելուց հետո:
«Ամենայն հավանականությամբ նրանք այսպիսին կլինեն», - ասել է դերասանուհին՝ մատնանշելով «ամենավատը բոլոր հնարավոր ցավերից» գնահատականը:
Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարի հիման վրա նկարահանվող «Գահերի խաղը» հեռուստասերիալի եզրափակիչ՝ 8-րդ եթերաշրջանի վերջին մասի պրեմիերան կկայանա մայիսի 19-ին: