ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի դուստրը նշանակվել է ՀՊՏՀ պրոռեկտոր
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի հրամանով Դիանա Ռոբերտի Գալոյանը նշանակվել է ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:
«ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի հրամանով Դիանա Ռոբերտի Գալոյանը նշանակվել է ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:
Դիանա Գալոյանը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է, 2005 թվականից աշխատում է Հայաստանի պետական նտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնում, սկզբում՝ որպես ասիստենտ, իսկ 2006 թվականից, ստանալով դոցենտի կոչում, որպես դոցենտ: Մինչ պրոռեկտոր նշանակվելը ղեկավարում էր նույն ամբիոնը, որի վարիչի պաշտոնում ընտրվել էր 2017թ. ՀՊՏՀ գիտական խորհրդում: 2012 թ. մինչեւ այժմ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող է:
Մասնակցել է բազմաթիվ ազգային եւ միջազգային գիտաժողովների,սեմինարների: Մասնագիտական վերապատրաստումներ է անցել ԱՊՀ եւ ԵՄ երկրներում, հեղինակ է շուրջ 60 գիտական հրապարակումների, այդ թվում՝ 10 մենագրություն, 5 ուսումնական ձեռնարկ: Ազատ տիրապետում է ռուսերենին եւ անգլերենին: