ԱԱԾ-ից անհետացած փատաթղթերը կարող են կապ ունենալ մարտի 1-ի գործի հետ. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում արտառոց համարեց Ազգային անվտանգության ծառայությունից փաստաթղթերի կորելն ու նշեց, որ նման դեպք եղել է նաև 90-ական թվականներին, երբ կրկին իշխանափոխություն էր տեղի ունեցել, և նախկին КГБ-ի արխիվներից անհետացել էին գործակալական փաստաթղթերը:
Քոչարյանի խոսով, փաստաթղթերի անհետացումը անհետևանք չի մնալու և հայտնաբերվելու են դրանք իրականացնողներն ու, հնարավորության դեպքում, այդ փաստաթղթերի վերականգնման գործընթաց է սկսվելու:
Նա չբացառեց, որ փաթաթղթերը կարող են առնչություն ունենալ մարտի 1-ի հետ և ասաց, որ եթե դրանք անհետացել են, նշանակում է, մարդիկ կան, որոնք լուրջ անհանգստացել են ինչ-որ փաստաթղթերի գոյությամբ։
‹‹Մենք գիտենք, որ շատ բաներ կեղծվել են ու նաև անվտանգության մարմիններն են մասնակից եղել այդպիսի կեղծիքների կազմակերպմանը թեկուզ մարտի 1-ի գործով, որովհետև ներքին գործերի նախարարությունը ազգային անվտանգության գործակալական հաղորդագրությունների հիման վրա էր պլանավորել մարտի 1-ի առավոտվա գործողությունները»,-ասաց նա: