Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 12-ին, ժամը 17:48-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասի Սպանդարյան կայարանի շենքերից մեկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սպանդարյան կայարանի 1-ին շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում (մոտ 20 քմ տարածքում, սեփականատեր՝ Ա.Հ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:32-ին, մարվել՝ 18:41-ին:
Այրվել են ննջասենյակի գույքը՝ մասամբ (պահարանը եւ մահճակալը՝ մոտ 1,5 քմ), դուռը եւ պատուհանները՝ մասամբ, հեռուստացույցը, ջերմահարվել են ննջասենյակի պատերը եւ կահույքի մնացած մասը. տուժածներ չկան: