Ֆուտբոլ խաղալիս վնասվածք ստացած 12-ամյա երեխան մահացել է
Աշտարակ քաղաքում ծանր վնասվածք ստացած 12 -ամյա տղան մահացել է. այս մասին հայտնեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, որ ֆուտբոլային խաղի ժամանակ 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու։ Այդ պահին տղան ընկել է երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա։
Նա տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: