Նախորդ ամսվա համեմատ ունենք տրամադրվող կտրոնների աճ.Դավիթ Անանյան
Կա հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնների աճ: Կառավարության նիստից
հետո՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին խոսեց ՊԵԿ նախագահ Դավիթ
Անանյանը:
«Նախորդ ամսվա, նախորդ համադրելի ժամանակաշրջանի համեմատ ունենք
տրամադրվող կտրոնների աճ: Դրա համար ենք ասում, որ կա հսկողական
գործառույթի, նաև հարկ վճարողների մոտ իրավագիտակցության բարձրացման
միասնական արդյունք»,- ասաց նա:
Նա նշեց, որ ՀԴՄ սարք բոլորը պետք է ունենան, բայց առաջնահերթ
կտրամադրվեն նրանց, ովքեր դեռ չունեն: Դրանցի հետո անցում կկատարվի նոր
սերնդի ՀԴՄ-ները փոխելու գործընթացին:
«Մոտավորապես 9000 հայտ կա, որից 3000-ը բավարարված են, բայց չեն եկել
ստանալու: ՀԴՄ-ների խիստ սահմանափակ քանակ ունենք: Եթե չեմ սխալվում,
700-800 հատի մասին է խոսքը»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Անանյանը նշեց, որ իրենք օգնում են կազմակերպություններին, որպեսզի
նրանք ինքնահայտարարագրման գործընթացը շատ ավելի ճիշտ և օրենքի
շրջանակներում անեն: