ՀԱԷԿ-ում հաստիքների օպտիմալացման ալիք է սկսվել
«Ժամանակ» թերթը գրում է․ «Հաստիքների
կրճատման ալիքը հասել է հայկական ԱԷԿ: Ատոմակայանում կրճատում են
հիմնականում թոշակի տարիքին մոտ աշխատակիցներին, ինչպես նաև պայմանագրային
աշխատողներին:
Այս պահին կրճատվածների թիվը 150 է, սակայն առաջիկայում սպասվում է
կրճատումների ևս մեկ՝ ավելի հզոր ալիք, ինչի արդյունքում կկրճատվի 350
աշխատակից»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում.