Մեսսին արտասվել է հանդերձարանում և նախընտրել միայնությունը
«Բարսելոնա»-ի ավագ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ծանր է տարել Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչում «Լիվերպուլ»-ից կրած պարտությունը:
Ինչպես հայտնում է Armsport-ը, արգենտինացի հարձակվողն արտասվել է հենց հանդերձարանում: Ֆուտբոլիստը լքել է «Էնֆիլդը»՝ հրաժարվելով լրագրողների հետ շփումից: Արդեն օդանավակայանում նա բախվել է մի խումբ երկրպագուների հետ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում հաղթելով 3:0 հաշվով` կատալոնյան թիմը պատասխան խաղում պարտվել էր 0:4 հաշվով` մրցաշարի եզրափակչի ուղեգիրը զիջելով «Լիվերպուլ»-ին: