Դատարանը մասնակի բավարարել է Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրը,
դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է նախկին
փոխվարչապետ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի գույքի վրա
կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Այս մասին հայտնում է
Armtimes.com-ը:
Ըստ դատարանի որոշման՝ Գևորգյանի գույքի վրա կալանք դնելը խախտել է նրա
իրավունքը, սակայն վարույթն իրականացնող մարմնին չպարտավորեցրեց վերացնել
խախտումը:
Պաշտպանական կողմը պահանջում էր դատարանից՝ վարույթն իրականացնող
մարմնին պարտավորեցնել վերացնել նրա իրավունքների և ազատությունների
խախտումը:
Ըստ պաշտպանական կողմի՝ կայացված որոշման արդյունքում Արմեն Գևորգյանը
զրկված է նաև աշխատանքի դիմաց վարձատրություն ստանալու, իր ու ընտանիքի
կարիքները հոգալու հնարավորությունից: