ՊԵԿ-ը ԱԳԼՃԿ-ներին մոտ 10 միլիարդ դրամի տուգանքներ է գրել. Նիկոլ Փաշինայն
ՊԵԿ-ը ԱԳԼՃԿ-ներին
մոտ 10 միլիարդ դրամի ակտ է գրել, դրանց մի մասը դատարանում վիճարկվել են:
Մայիսի 8-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ
այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր
Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին այն մասին, թե
ինչու են ԱԳԼՃԿ-ներում թանկացել գազի գները:
Վարչապետը պարզաբանեց, որ թանկացումներ չպետք է լինեին, ինչի մասին
վկայում են ՊԵԿ-ի եւ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հետ
քննարկումները:
«Վերջին
մի քանի շաբաթում ԱԳԼՃԿ-ների 30 տոկոսում խախտումներ են հայտանբերվել,
մնացած 70 տոկոսում խախտումներ չեն հայտանբերվել: Երբ դատարանը որոշում
ընդունի, այդ ժամանակ պարզ կլինի», – նկատեց Փաշինյանը: