Սուպերվարչապետի ինստիտուտն այն տեսքով, որի մասին խոսվել է, չի մնալու․ Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը վերահաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն միտքը, որ Հայաստանում չի մնալու սուպերվարչապետի քննադատված ինստիտուտը: Այսդ մասին Սիմոնյանը հայտարարել է Ազգային ժողովում՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը նախքան վարչապետ ընտրվելը բազմիցս քննադատել է ներկայիս սուպերվարչապետական համակարգը:
«Այդ օրենքը փոխվելու է, սուպերվարչապետի ինստիտուտն այն տեսքով, որի մասին խոսվել է, չի մնալու: Այդ մասին խոսել է նաև վարչապետը: «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու կառավարության կողմից բերված այս օրենսդրական նախաձեռնությանը»,- ասել է Սիմոնյանը: