Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում․ Chevrolet Niva-ն վերածվել է մոխրակույտի
Այսօր, մայիսի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 21:00-ի սահմաններում, դեռեևս անհայտ պայմաններում Վարդանանց
փողոցի 22 հասցեում՝ «Գնունու շուկայի» մոտ, բախվել են Toyota Corolla,
BMW-525, Volkswagen Golf և Chevrolet Niva մակնիշների ավտմեքենաները:
Հարվածի
հետևանքով Chevrolet Niva-ն բախվել է նույն փողոցի թիվ 254
էլեկտրասարքավորումների խանութ-կրպակին և էլեկտրասյանը, ինչից էլ հրդեհ է
բռնկվել:
Մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիներն ու խանութ-կրպակի աշխատակցները
պայքարել են կրակի տարածման դեմ, ինչը նրանց հաջողվել է ու արդեն ժամանած
հրշեջները մարել են Chevrolet Niva-ում առաջացած հրդեհը: Ավտոմեքենան
վերածվել է մոխրակույտի:
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության 1-ԲԻՍ կանչ ու նշված հատվածում
երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջները կարողանան
առանց խոչընդոտի աշխատել:
Հրեդեհի հետևանքով ամբողջովին այրվել են խանութ-կրպակի գիպակարտոնից
երեսապատման հատվածը, էլեկտրասյան վրա տեղադրված վահանակում եղած 16
էլեկտրահաշվիչներն ու մալուխը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաներից 3-ը, նաեւ՝ Chevrolet Niva-ն, եղել են կայանված: