Բակո Սահակյանը հյուրընկալել է «Հայրենասեր ուսանող» միջբուհական ֆորումի մասնակիցներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է «Հայրենասեր ուսանող» խորագիրը կրող միջբուհական ուսանողական ֆորումի մասնակիցներին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, անվտանգությանը եւ բանակաշինությանը, արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման նախաձեռնությունների անցկացումն Արցախում՝ հույս հայտնելով, որ դա կկրի պարբերական բնույթ:
Հանդիպմանը մասնակցում էին կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձիք: