Տորք Անգեղի արձանի մոտ բռնկված հրդեհը մարել են 1,5 ժամ անց միայն
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 3-ին, ժամը 15:33-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում՝ Տորք Անգեղի արձանի մոտակայքում, այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մոլդովական փողոցի տներից մեկին հարակից տարածքում գտնվող չշահագործվող տնակում (մոտ 100 քմ) այրվում են կենցաղային իրեր և վառելափայտ (մոտ 50 խմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 18:47-ին: