Dragon տիեզերանավի գործարկումը վերջին պահին չեղարկվել է
Ֆլորիդայի տիեզերական կայանից Dragon տիեզերանավի արձակումը չեղարկվել է տեխնիկական անսարքությունների պատճառով:
Նշվում է նաև, որ վերջերս Crew Dragon 6 տիեզերանավի փորձարկումների
ժամանակ գրանցված վթարից հետո մասնագետների մոտ մտավախություն է առաջացել,
ինչը ևս թռիչքը չեղարկելու պատճառ է դարձել:
Տիեզերանավը պետք է միջազգային տիեզերակայանում գտնվող տիեզերագնացներին
հասցներ 338 կգ սնունդ և 357 կգ ընդհանուր քաշով սարքավորումներ: