«Հերթական ստի սպասումով». Գևորգ Պապոյանը հերքում է ՕԵԿ հետ կապը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հերքում է մամուլում տարածված տեղեկությունը, թե ինքը 2004-2006թթ. եղել է ՕԵԿ անդամ:
Facebook-ի իր էջում գրում է Պապոյանը գրում է.
«Իմ դեմ տարվող սև PR-ի շրջանակներում «մեկ կենտրոնից» կառավարվող թերթոններից մեկը միանգամայն «անմեղ» ձևակերպումով գրել է, որ «իրենց տեղեկություններով ես 2004-2006թթ եղել եմ ՕԵԿ անդամ»։
Ոչ միայն ՀԵՐՔՈՒՄ եմ, որ երբևէ առնչություն եմ ունեցել ՕԵԿ-ի հետ, այլև պարզապես նշեմ, որ 18 տարեկան եմ դարձել 2005-ին, հետևաբար դրանից առաջ երբևէ չէի կարող դառնալ կուսակցական։
Հերթական ստի սպասումով»։