Հայ աշակերտները երկու մեդալ են նվաճել միջազգային Մենդելեևյան օլիմպիադայում
Ռուսաստանի դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել Քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադան, որին մասնակցել են 33 երկրների դպրոցականների թիմեր:
Ինչպես հայտնում է Հայաստանի կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը, Հայաստանի օլիմպիական թիմը երկու մեդալ է նվաճել: Երևանի «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մովսես Աղեկյանը նվաճել է արծաթե, իսկ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Մաթևոսյանը ՝ բրոնզե մեդալ: