Խոշոր ավտովթար Երևան-Վանաձոր ճանապարհին. վթարվել է հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան․ կան տուժածներ
Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենեցել Արագածոտնի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում բախվել են շտապօգնության JIN BEY մակնիշի և 48-ամյա Սաթենիկ Դադայանի վարած Nissan Note մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 5 հոգի, որոնք շտապօգնության ավտոմեքենայի մեջ են եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ շտապօգնության մեքենան Ապարանի հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակով հիվանդին տեղափոխելիս է եղել հիվանդանոց, և վթարի պատճառներից մեկը նաև խոր փոսերն են ճանապարհի ողջ երկայնքով։