Մայիսմեկյան երթ՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամների մասնակցությամբ
Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամներն այսօր իրականացրել են ավանդական մայիսմեկյան երթը: Երթի մասնակիցները հիշել են, թե ինչպես էին նախկինում մի քանի օր շարունակ նշել մայիսմեկյան տոնը, Աշխատավորի օրը:
Մասնակիցները դրոշներով քայլել են մինչև Մյասնիկյանի արձան և այդտեղ ավարտել են իրենց երթը, ընթացքում երգել են Կոմկուսի` ժամանակին տարածված հայտնի երգերը: