Թեժ մրցակցություն՝ տախտակի շուկայում. «Եվրոպայի Սերգեյը» կմեղադրվի՞ ապօրինի հարստացման մեջ
«Ժամանակ» թերթը գրում է. «Շինափայտի, այսպես կոչված՝ տախտակի շուկայում թեժ մրցակցություն է ծավալվում:
Վերջին 20 տարում շինափայտի ներմուծման եւ վաճառքի մենաշնորհը պատկանում
էր Սերգեյ Մանուկյանին՝ Եվրոպայի Սերգեյ: Նա էր սահմանում շինափայտի
ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ գները, որոնք իրականից անհամեմատ թանկ
էին:
Շուկայի ազատականացման արդյունքում շինափայտի գինը նվազել է առնվազն 25
տոկոսով եւ շարունակում է իջնել: Արդյոք Մանուկյանը կմեղադրվի ապօրինի
հարստացման մեջ, թե ոչ՝ դեռ հայտնի չէ»: