Մարգարիտա Գասպարյանը պարտվել է մեկնարկում
Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը չի կարողացել է դուրս գալ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկած WTA շարքի Prague Open մրցաշարի երկրորդ շրջանում։
Մեկնարկում հայ մարզուհին մրցել է չինացի Վան Ցյանի հետ եւ պարտություն է կրել երեք սեթում՝ 3։6, 6։2, 2։6։ Պայքարը տեւել է 2 ժամ 15 րոպե։
Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Վան Ցյանը կմրցի լյուքսեմբուրգցի Մենդի Մինելայի եւ իտալացի Յասմինա Պաոլինիի դիմակայության հաղթողի հետ։