Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ...

Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ բանաձևերը չէր կատարում՝ հուսալով ուժով առավելություն ստանալ. Կազիմիրով

Նախկին դեսպան,
1992-96 թվականներին Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ
նախագահի՝ ղարաբաղյան հակամարտության հարցերով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ
Մինսկի խմբի անդամ եւ համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը հերքել է Ադրբեջանի
Միլի մեջլիսի պատգամավոր Միխայիլ Զաբելինի հայտարարությունը: Ադրբեջանցի
պատգամավորի հայտարարության առիթը Վլադիմիր Կազիմիրովի հոդվածն էր այն
մասին, թե պետք է արդյոք Լեռնային Ղարաբաղը մասնակցի բանակցություններին: 

«Ցանկանում եմ շնորհավորել՝ նրա ստեղծագործությունը հրապարակել են
տասնյակ լրատվամիջոցներ, հիմնականում Ադրբեջանում: Պարզապես նախանձում եմ՝
նրանք հազիվ թե հրապարակեին կամ գոնե սեղմ շարադրեին այն, ինչը պատգամավորն
այդպիսի եռանդով հակադարձման է արժանացրել: Եվ գրեթե բացառված է, որ այդ
նյութը կհրապարակեն: Այդպիսին է այնտեղ շատ լրատվամիջոցների ավանդույթը՝
ինչո՞ւ ընթերցողի գլուխը լցնեն օտարի, իսկ առավել եւս օտարոտի մտքերով:

Մ. Զաբելինն, իհարկե, չի մասնակցել այս հակամարտության կարգավորմանը եւ
իրավունք ունի ամեն ինչ հավաստի չիմանալու, բայց մի՞թե Ադրբեջանի ԱԳՆ
աշխատակիցները կհրաժերվեին պատգամավորին եւ երկրի ռուսական համայնքի
ղեկավարին օգնելուց: Ոչ ոք չի կարող ամեն ինչ իմանալ, եւ դա մեղք չէ: Մեղքը
ապլոմբն է, հատկապես երբ այն հիմնավորված չէ:

Չարժի մրցակցել աղաղակող մեղադրանքներով եւ պիտակներով, դա անչափ սիրում
են նրանք, ովքեր կոնկրետ փաստարկներ չունեն: Կսահմանափակվեմ իմ ընդդիմախոս
Մ. Զաբելինի կողմից տարբեր խեղաթյուրումների թվարկմամբ:

1) Ինչո՞ւ է նա մանրամասն մեջբերել հելսինկյան սկզբունքները՝ այն
դեպքում, որ ս.թ. մարտի 29-ին Վիեննայի հանդիպման արդյունքներով կատարած
հայտարարության մեջ նախագահ Ալիեւը պատահաբար չի ընդգծել դրանցից միայն
մեկը՝ պետության տարածքային ամբողջականության սկզբունքը: Թող ինքը ստուգի:

2) Զաբելինի խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների
ձեւաչափը իբր միջազգայնորեն ճանաչված մեխանիզմ է եւ միաձայն ընդունվել է
ԵԱՀԿ որոշմամբ: Բայց ինչո՞ւ հղումներ չի կատարել փաստաթղթերին: Գուցե
այդպիսիք չկա՞ն էլ:

3) Զաբելինը «մտացածին» է համարել, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղը անվանել
է «հակամարտող կողմ»: Նա ուղղակի չի կարդացել Գլխավոր շտաբի պետի
ուղերձները, իսկ հետո՝ 1993 թվականի հունիսի 17-ին եւ 27-ին, հուլիսի
24-ին, 25-ին ու 27-ին ինձ եւ Ս. Բաբայանին ուղղված նաեւ Ադրբեջանի
պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիեւի ուղերձը ու «93 թվի
հուլիսի 28-ին Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտոնատար անձանց
հանդիպմանը ձեռք բերված համաձայնագիրը»: Որտեղից էլ եւ սկսվել են «երկու»
կողմերի՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հանդիպումների
խոստումները: Այս բոլոր տեքստերի լուսապատճենները ներկայացրել են իմ
«Խաղաղություն Ղարաբաղին» գրքում (էջ 389-404): Պատրաստ եմ այն ուղարկել իմ
ընդդիմախոսին, որ դա էլ իմանա:

1) Նա շատ է գրում 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ
Նախարարների խորհրդում հանդիպման մասին, սակայն ոչ մի անգամ 1994 թվականի
դեկտեմբերի 6-ին Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի մասին՝
«չնկատելով» ժամկետների եւ մակարդակի ակնառու տարբերությունը: Նախարարների
հանդիպումը եղել է մինչեւ ռազմական գործողությունների, խոշոր
հարձակումների եւ գրավումների բարձրակետը, իսկ Բուդապեշտում ԵԱՀԿ
գագաթնաժողովը՝ պատերազմից հետո, հակամարտության խաղաղ կարգավորման
որոնումներում արդեն եւ բարձր մակարդակով: Մինսկի խմբի համանախագահների
մանդատը նրանց հանձնարարում է առաջնորդվել հատկապես Բուդապեշտի
որոշումներով: Եվ վաղուց ոչ մի խոսք չկա Բեյքերի 2+2 սխեմայի մասին:

2) Զաբելինի սրտով չէ Բուդապեշտը: Տեսեք, թե ինչպես է նա մատուցում 1995
թվականի մարտի 31-ին Պրահայում ԵԱՀԿ Ղեկավար խորհրդի նիստի արդյունքներով
հաղորդագրությունից ընդամենը մեկ բառը: Ռուսերեն տեքստում նշված է. «Գործող
նախագահը հաստատում է կողմերի կարգավիճակի մասին ԵԱՀԿ ավելի վաղ ընդունած
որոշումները, այսինքն՝ բանակցային ամբողջ գործընթացին, ներառյալ Մինսկի
համաժոովին երկու ներգրավված պետությունների, ինչպես նաեւ հակամարտության
երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցության մասին»: Փոքր-ինչ այլ է
անգլերենը. «հակամարտության մյուս կողմի (Լեռնային Ղարաբաղի) կամ, եթե
ուզում եք, «եւս մեկ կողմի…»: Իսկ Զաբելինը այստեղ ԼՂ ադրբեջանական
համայնքին ավելացնելու եւ Բեյքերի վաղեմի բանաձեւը փրկելու համար սա
մատուցում է հոգնակի թվով: Միանգամից երեք ապտակ: Չէ՞ որ անգլերենում եզակի
թիվ է (and of the other conflicting party (Nagorno-Karabakh)! Իսկ
համայնքը հակամարտության կողմ չէ (այն չունի իր զինված ուժերը, դրա
հրամանատարություն, իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ): Այնտեղ
շահագրգիռ կողմերի մասին խոսք է եղել առանձին՝ փոքր-ինչ ներքեւում: Ո՞վ
կասի, որ այս ամենը պատահականություն է՝ իբր անգլերենի չիմացության
պատճառով:

3) Չեմ վիճարկում 80-ական թվականների վերջից 2 պատճառով հակամարտության
լարվածության աճը: Ինձ ղարաբաղյան գործերի մեջ են ներառել 1992 թվականի
գարնանը՝ այն խաղաղ կարգավորելու համար: Հավանաբար, նախկինում կողմերը
հաճախ էին ակնառու անարդարություններ թույլ տալիս, բայց յուրաքանչյուրը
մեղադրում է դիմացին, իրեն՝ ոչ մի կերպ: Զաբելինի թեզերը միակողմանի են.
հայերը պակաս փաստարկներ չունեն:

Նա ՄԱԿ ԱԽ 822, 853, 874, 884 բանաձեւերում տեսնում է միայն օկուպացված
հողերն ազատելու պահանջները: Այո, դա այնտեղ կա: Բայց ոչ միայն դա: Ամենից
առաջնային էին կրակի եւ ռազմական գործողությունների, թշնամական ակտերի
դադարեցման պահանջները: Ժամանակն է տարբերակել պատճառները եւ հետեւանքները,
այլ ոչ թե հետեւանքը որպես պատճառ ներկայացնել: Ինչը ինչի՞ պատճառով: Կամ
պատերազմը օկուպացիայի պատճառով, կամ օկուպացիան ռազմական
գործողությունների պատճառով: Հայերին ինչպե՞ս հաջողվեց գրավել Ադրբեջանի
այդքան շրջաններ: Արդյոք նրանց չօգնե՞ց Բաքուն ՄԱԿ ԱԽ հրադադարի
պահանջներից հեռանալով: Այսպես՝ մինչեւ 822 բանաձեւը ընկել էին միայն
Շուշին եւ Լաչինը, իսկ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Իտալիայի այն
կատարելու պահանջին Երեւանն ու Ստեփանակերտը համաձայն էին, սակայն Բաքուն
անգամ չպատասխանեց՝ հուսալով ուժով առավելություն ստանալ: Այդպես եղավ նաեւ
հետո: Արդյունքը Ադրբեջանի 7 շրջաններն էին: Իսկ որքան ճարպկորեն է
Զաբելինն օգտվում փակագծերից: Նա կարողանում է դրանց խճողակից ամեն ավելորդ
բանը վերացնել:

1) Բնականաբար, նրան պետք չէր իմ հարցը, թե ով է 1993 թվականից սկսած
սովորեցնում հայերին չկատարել ՄԱԿ ԱԽ բանաձեւերը։ Ահա դա նա փակագծերի մեջ
լեզվից թռցրեց։ Հիմա արի ու հավատա նրա փակագծերին։ Հասկացե՞լ էր արդյոք
նա, որ, չցանկանալով արժեզրկել իր բանաձեւերը, ՄԱԿ ԱԽ-ն այլեւս չընդունեց
դրանք Ղարաբաղի հարցով։ Մինչդեռ արժեր դա անել ե՛ւ 1993-ի վերջին, ե՛ւ
1994-ին։

2) Սակայն անհեթեթության ռեկորդը նա սահմանեց, երբ Բիշքեկում խոսնակների
հանդիպումը շփոթեց Բաքվում հրադադարի ստորագրման հետ։ Ընդ որում՝ վիճում
էր, թե իբր ես չէ, այլ նա է եղել ե՛ւ այնտեղ, ե՛ւ այնտեղ։ Ահա նրա վարկածը․
«Համաձայնագիրն առաջինը ստորագրել է հայկական կողմը, իսկ այնուհետեւ դրա
վրա Ադրբեջանի խորհրդարանի նախագահի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի
ադրբեջանական համայնքի ղեկավարի ստորագրությունների առկայության
պայմաններում 1994թ․ մայիսի 12-ին ուժի մեջ է մտել»։ Համատարած շիլաշփոթ։
Բիշքեկի արձանագրությունը համաձայնագիր չէ, այլ ընդամենը հրադադարի կոչ։
Այն Հ. Ալիեւի աշխատասենյակում մայիսի 8-ին ստորագրել է Միլի մեջլիսի
նախագահ Ռ. Գուլիեւը։ Նա տենչում էր նաեւ Ն. Բահմանովի ստորագրությունը,
բայց նրան այդպես էլ չգտան։ Նա այնտեղ չպետք է լիներ. վերջինը ոչ
խորհրդարանական էր, ոչ էլ մունիցիպալ դեմք (երկու շաբաթ եղել է Շուշիի
գործադիր իշխանության ղեկավարը)։ Բիշքեկում մայիսի 4-5-ին հանդիպեցին
խորհրդարանների նախագահները։ Իսկ հրադադարի մասին համաձայնագիրը Հ. Ալիեւի
ցուցումով մայիսի 9-ին Բաքվում ստորագրեց Մ. Մամեդովը։ Կողքին նշված էր ԼՂ
բանակի հրամանատարի պաշտոնը։ Երեւանի ստորագրությունը մենք դեռ չէինք էլ
խնդրում։ Բայց այնտեղ իմ զանգից երկու ժամ անց անսպասելի եկավ
համաձայնությունը։ Այդ ժամանակ երկու տպագրված պաշտոնների արանքում ես
ձեռքով գրեցի՝ «Հայաստանի պաշտպանության նախարար»։ Այսպես 25 տարի առաջ
հաստատվեց հրադադարը՝ 1994 թվականի մայիսի 12-ից։

3) Զաբելինը մեզ կշտամբում է «ֆաքսային դիվանագիտության» մեջ, բայց դա
այն ժամանակ կապի ամենաարագ միջոցն էր, իսկ էլեկտրոնային ու ծածկագրային
կապը հազվադեպ բան էր, մանավանդ նոր պետություններում, իսկ կապը պետք էր
հենց նրանց հետ։

Նա տարօրինակ կերպով է հասկանում նաեւ համաձայնագրերի բովանդակությունը։
Ամեն կողմ իր վրա է վերցնում ինչ-որ միանման պարտավորություններ։
Սովորաբար դրվում են ստորագրություններ ընդհանուր փաստաթղթի տակ կամ մի
քանի օրինակների վրա մեկ օրում եւ մեկ տեղում։ Հ. Ալիեւը ոչ մի կերպ չէր
ցանկանում դա անել ԼՂ-ի հետ, բայց արեց, քանի որ միջնորդները գտան միջոց
շրջանցելու այդ խոչընդոտները։ Այդ համաձայնագիրը սովորական չէր Ադրբեջանի,
այլ ոչ թե կողմերի կամ միջնորդների պատճառով։ Երեք կողմերից յուրաքանչյուրը
ստորագրել է միանման պարտավորություններ առանձին-առանձին իրենց թղթերի
վրա։ Զաբելինը դրանում եռակողմ համաձայնագիր չի տեսնում։ Ինչպես եւ 1994
թվականի հուլիսի 27-ի (ստորագրված մեկ թղթի վրա) եւ 1995 թվականի փետրվարի
4-ի փաստաթղթերում։ Իսկ ինչպիսի՞ն պետք է լինեին դրանք, եթե երեք կողմերի
պարտավորություններն այդտեղ նույնն էին։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ընդունում
են։ Պարտավորությունների էությունը, այլ ոչ թե մեկ սեղանի շուրջ լինելը...

4) Զաբելինին ուրախացնում է բանակցություններից իր սպասելիքները, բայց
Ադրբեջանը ոչնչով չի կարող արդարացնել դրանց ներկա ձեւաչափը, ինչն էլ
շփոթության, հերյուրանքների ու անհեթեթությունների մեջ է գցում։ Ընդհանուր
առմամբ, այստեղ Բաքվի քմահաճույքն է, որն այնտեղ անվանում են ամրություն եւ
հետեւողականություն։ Որտե՞ղ է այն, եթե մինչ այդ ամեն բան այլ կերպ էր։
Ափսոս, որ այդպես «քաշել» են պատգամավորին եւ Ադրբեջանի ռուսական համայնքի
ղեկավարին...

Հրադադարը Ղարաբաղում

Ս.թ. մայիսի 12-ին լրանում է ադրբեջանցիների եւ հայերի միջեւ հրադադարի
25-ամյակը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի դիվանագիտության կողմից
բարդագույն ղարաբաղյան հակամարտության ժամանակ։ 1994 թվականի գարնանը խոշոր
ռազմական գործողությունները վարվում էին արդեն երկուսուկես տարի։
Հակամարտության կողմերը հոգնել էին ու հյուծվել։ Ադրբեջանը չէր կատարել ՄԱԿ
ԱԽ 4 բանաձեւերը, որոնք ընդունվել էին 1993 թվականին՝ հուսալով ուժով
գերազանցություն ապահովել, բայց ձմռան հակահարձակման ձախողումը եւ հայերի
ավելի ակտիվ դիրքերը ստիպեցին Բաքվին լրջորեն հակվել հրադադարի գաղափարին,
այլ ոչ թե հանուն շունչ առնելու կամ ուժերը վերադասավորելու։ Մինչեւ 1994
թվականի մայիսը նա արդեն կորցրել էր Ադրբեջանի 7 շրջանների
վերահսկողությունը։ Հատկապես վտանգավոր էին հայերի փորձերը՝ ճեղքել ճակատը
Տերտերի շրջանում (Միր Բաշիր), որն սպառնում էր դեպի Քուռ ելքով, կտրելով
Ադրբեջանի հյուսիս-արեւմուտքը (ինչպես հարավ-արեւմուտքը կտրել էր դեպի
Արաքս գետ հայերի ելքը 1993-ի գարնանը)։ Բիշքեկում 1994 թվականի մայիսի
4-5-ին խորհրդարանների ղեկավարների խորհրդակցությունում Ադրբեջանի
պատվիրակությունն արդեն հայերից շատ էր ողջունում հրադադարը։ Ադրբեջանի
ղեկավարությունը ռիսկի էր դիմում, բայց չէր ցանկանում ստորագրել հաշտեցումը
Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հետ, թեեւ մինչ այդ ինքն էր շփումներ փնտրում
Ստեփանակերտի հետ շատ ավելի, քան Երեւանի։

Մայիսի 8-ին Բաքուն Բիշքեկյան արձանագրությունում ստորագրեց մայիսի 9-ին
կրակը դադարեցնելու կոչը։ Հեյդար Ալիեւը, ԼՂ-ի հետ հրադադարի գնալով,
ցանկանում էր ինչ-որ բանում խոցել նրան։ Սովորաբար կողմերը համաձայնագրեր
կնքում են այդ նույն օրը նույն տեղում, նույն տեքստի վերջին էջին կամ
բոլորի տակ։ Իմ փորձերը՝ համոզել նրան հետեւելու ավանդույթին, արդյունք
չտվեցին։ Բայց չէր կարելի բաց թողնել երկու կողմերի հրադադարի
պատրաստակամությունը, քանի որ հետաձգումը մեկ կամ երկու օրով հանուն ինչ-որ
տեղ երկու պատվիրակությունների հանդիպման, վտանգավոր էր ճակատում
իրավիճակի փոխվելու եւ փաստաթղթի ստորագրումից կողմերից մեկի հրաժարվելու
առումով։ Ստիպված էինք որոնել ոչ ստանդարտ, այլ ճանապարհներ Ալիեւի
խորամանկությունները շրջանցելու համար, թեեւ միջազգային գործելակերպում
անալոգներ չէին եղել, անգամ ինչ-որ բան կուրյոզ էր։ Բաքվում մենք հապճեպ
այնպես արեցինք, որ փաստաթուղթն ամեն կողմ պետք է ստորագրեր իր մոտ՝
չշփվելով մյուսի հետ, իր առանձին թղթի վրա՝ միանգամայն նույն տեքստով եւ
պաշտպանության նախարարներին, արտգործնախարարներին եւ Ռուսաստանի միջնորդ
առաքելությանը հասցեագրված։ Բայց մենք, այնուամենայնիվ, էջի ներքեւում
գրեցինք ստորագրողների պաշտոնները՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար եւ ԼՂ
բանակի հրամանատար։ Երբ Հ. Ալիեւի ցուցումով Մամեդովը ստորագրությունը
դրեց, ինձ մնում էր այդ նույն տեքստը հանձնել Ստեփանակերտին եւ սպասել նրա
ստորագրմանը։

Իր դերն է ունեցել նաեւ այդ հակամարտության անսովոր դասավորությունը.
այստեղ ոչ թե երկու կողմ են, այլ երեք։ Ճակատում բոլոր հայերը դեմ էին
ադրբեջանցիներին, բայց քաղաքականապես Երեւանը եւ Ստեփանակերտը
տարբերություններ ունեին։ Հայաստանը հետ էր մղում մեր փաստարկները, որ ինքն
էլ է հակամարտության կողմ։ Երեկոյան Հ. Ալիեւը համառորեն խնդրում է
զանգահարել Երեւան, որպեսզի ստանա նաեւ նրա ստորագրությունը։ Թվում է, թե
իզուր է հույս փայփայում, բայց մեկ-երկու ժամ հետո պատասխանեցին
համաձայնությամբ։ Ստիպված էի ձեռքով գրել տպագիր տեքստում երրորդ պաշտոնը՝
Հայաստանի պաշտպանության նախարար։ Արդյունքում՝ յուրաքանչյուր կողմ
հրադադարը ստորագրեց տարբեր թղթերի վրա. մայիսի 9-ին Բաքուն, 10-ին՝
Երեւանը, 11-ին՝ Ստեփանակերտը։ Մոսկվայում ի մի բերելով բոլոր երեք էջերը՝
ռուս միջնորդը կարող էր ասել. «Ահա այն՝ հրադադարի համաձայնագիրը»։
Իրավաբանը կարող է ասել՝ այստեղ «մաքրություն» չկա... Բայց կար դրանից վեր
գործոն. բազմաթիվ մարդկանց կյանքը՝ զինվորների, սպաների, խաղաղ բնակիչների՝
ծերերի, կանանց, երեխաների. նրանք շատ ավելի թանկ են այսպես կոչված
իրավաբանական մաքրությունից։

Համաձայնագրի անսովորության առաջին պատճառն այն էր, որ Բաքուն չէր
ցանկանում Լեռնային Ղարաբաղը համարել հակամարտության կողմ եւ փորձում էր
նրան հավասարեցնել իր ադրբեջանական համայնքը։ Բայց այստեղ էլ Բաքուն
անհետեւողական էր. բոլոր առաջին շփումները եւ պայմանավորվածությունները
ԼՂ-ի հետ բխում էին 1993 թվականին Ադրբեջանից՝ ճակատում նրա
անհաջողությունների պատճառով։

Մեր արեւմտյան գործընկերները ԵԱՀԿ ՄԽ գծով Ռուսաստանի միջնորդության
հաջողություններն ընկալում էին բավական խանդոտ ձեւով, սկզբում ձգտում էին
կա՛մ անտեսել այդ համաձայնագիրը, կա՛մ իրենցով անել այն, կա՛մ
«կատարելագործել», բայց աստիճանաբար ստիպված էին հաշվի նստել նրա հետ։ Հիմա
ֆորմալ առումով ընդունում են այդ համաձայնագիրը։ 2016 թվականին ուժերի
փորձարկումից հետո Բաքուն ցանկանում էր Մոսկվայում փոխել այն ԱՀ եւ ՀՀ
գլխավոր շտաբների պետերի բանավոր պայմանավորվածությամբ։ ՄԽ ԱՄՆ եւ
Ֆրանսիայի համանախագահները հիմա հրապարակավ կոչ են անում կողմերին կատարել
այդ համաձայնագիրը»։

դիտվել է 672 անգամ

Այս թեմայով

Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan