Առցանց աճուրդում վաճառել են այրված Ferrari-ի մոխիրը
Ապահովագրական
ընկերություններին ծառայություն մատուցող Copart առեւտրային հարթակում
վաճառքի են հանել 1999 թվականի ամբողջովին այրված Ferrari F355 Spider՝
հայտնում է Motor-ը։
Ընդ որում, ավտոմեքենան, որից մնացել է միայն մոխրացած կմախքը, գտել է իր գնորդին։
Թե ինչքան են վճարել Ferrari-ի համար, չեն հայտնում։
Լոտի նկարագրության մեջ նշվում է, որ նախկինում ավտոմեքենան հագեցած է
եղել 3,5 լիտր ծավալով V8 մթնոլորտային շարժիչով։ Հզորությունը կազմել է
380 ձիաուժ։ Ferrari F355 Spider-ի արժեքը 101 489 դոլար է։
Ավելի վաղ Copart-ում ՃՏՊ-ից հետո վաճառքի էր հանվել Lamborghini Urus։
Քրոսովերը, որի դիմացի մասը բացակայում էր, գնահատել էին 115 000 դոլար,
երբ նորի գինը 200 000 դոլար է։
2016թ․ Copart հարթակում փորձել էին վաճառել 1996 թվականի այրված
Porsche 911 Carrera։ Վաճառողը որպես մոտավոր գին նշել էր 95 000 դոլար։