Զոքանչի տան նկուղից զենք է գտել և զանգել ոստիկանություն
«Զինանոց-2019»
համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում անցկացված բացատրական
աշխատանքների շնորհիվ ապրիլի 28-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Երեւան
քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի տղամարդ եւ
հայտնել, որ զոքանչը տան նկուղից գտել է ազատամարտիկ ամուսնու զենքը եւ
ցանկանում է հանձնել:
Մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբին 60-ամյա կինը
հայտնել է, որ բնակարանի նկուղում հայտնաբերել է «ԱԿ 74» տիպի ինքնաձիգ,
5.45 մմ տրամաչափի 95 փամփուշտ, ինքնաձիգի պենալ եւ 4 պահունակ, որոնք
պատկանել են Արցախյան ազատամարտի մասնակից ամուսնուն (մահացել է 1994թ.):
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: