Ամբերդի տարածքում շինաշխատանքները կասեցվել են
Ամբերդի տարածքում շինաշխատանքներ են կասեցվել։ Թեմայի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը։
«Այսօր, ինչպես նախապես տեղեկացրել էի, այցելեցի “Ամբերդ ամրոց”-ի տարածք, որտեղ կասցեվել էին շինարարական աշխատանքները։
❗️❗️❗️ Այժմ գլոբալ խնդրի մասին ❗️❗️❗️
Ամբերդ ամրոցի հարակից տարածքը եւ ամրոցին հարող մշակութային հատվածի քարտեզագրումը, ըստ ինձ հասած տվյալների, վերջին անգամ կատարվել է 2013 թ․։
Վիճելի հողատարածքն ընկած է նույն տարածքի՝ ամրոցի եւ գերեզմանատան միջեւ, որը հավանաբար գերեզմանատան սկիզբն է։
⁉️ ⁉️ ⁉️ Ի Ս Կ Հ Ի Մ Ա Հ Ա Ր Ց Ե Ր ⁉️ ⁉️ ⁉️
N 1️⃣ Այդ ինչպե՞ս եղավ, որ 2017 թ․ 300 քմ տարածքը դուրս մնաց Համալիրի տարածքից։ /Հարց՝ Կադաստրի պետական կոմիտեին/։
N 2️⃣ Այդ ինչպե՞ս էր, որ մինչեւ 2013 թ․ այդ հատվածը դեռ համարվում էր Համալիրի մի մասը /Հարց ՀՀ մշակույթի նախարարությանը/։
N 3️⃣ Այդ ինչպե՞ս 2013-17 թթ․ այդ հատվածը դուրս մնաց ընդհանուր Համալիրի կազմից /Հարց ՀՀ մշակույթի նախարարությանը, Կադաստրի պետական կոմիտեին, Արագածոտնի մարզպետարանին, Օրգովի գյուղապետարանին/ եւ վերջինիս “հողային կարգավիճակը” փոխվեց “արիտվայրի”։
N 4️⃣ Այդ ինչպե՞ս “արոտավայր” հողային նշանակություն ունեցող հողատարածքը, որն առեղծվածային ձեւով ընկնում է Ամրոցի եւ գերեզմանատան մեջտեղում՝ փոխվում է վերջինիս հողային կարգավիճակն ու օտարվում Մարզպետարանի մշակույթային բաժնի իմացությամբ եւ Օրգով գյուղի ավագանու ակտիվ մասնակցությամբ։
N 5️⃣ Արդյո՞ք իրավունք չունենք կասկածի տակ դնելու եւ ՀՀ դատախազության միջոցով պարզելու այս ողջ գործարքի օրինականությունն ու իրավաչափությունը, հանցավոր անտարբերությունը մշակութային արժեքների եւ նրանց պահպանման նկատմամբ։
P.S. 1️⃣ Խնդրում եմ ՀՀ մշակույթի նախարարությանը, Արագածոտնի մարզպետարանին, Կադաստրի պետական կոմիտեին եւ ՀՀ դատախզությանը՝ զբաղվել խնդրի օբյեկտիվ ու շուտափույթ լուծմամբ։
P.S. 2️⃣ Լուսավոր Հայաստան կուսակցությունն առաջարկում է՝ Հնագիտության ինստիտուտին եւ ՀՀ մշակույթի նախարարությանը արդեն իսկ քանդված ու կիսով չափ վնասված տարածքում իրականացնել պեղումներ՝ հրավիրելով նաեւ օտարերկրյա առաջատար մասնագետների»։