«Արսենալ»-ը խոշոր հաշվով պարտվեց «Լեսթեր»-ին
Լոնդոնի «Արսենալ»-ն ԱՊԼ-ի 36-րդ տուրում մրցակցի հարկի տակ 3-0 հաշվով պարտվեց «Լեսթեր»-ին: Լոնդոնցիները 36-րդ րոպեից խաղացել են 10 հոգով, երկրորդ դեղին քարտը ստանալով դաշտից հեռացվել է պաշտպան Էյնսլի Մեյթլենդ-Նայլսը:
«Լեսթեր»-ի կազմում խաղի հաշիվը բացել է Յուրի Տիլեմանսը, խաղավերջում դուբլի հեղինակ է դարձել Ջեյմի Վարդին:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալ»-ի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն 73-րդ րոպեին փոխարինվել է: