Ստեփանակերտում վրաերթի է ենթարկվել 22 ամյա աղջիկ. վարորդը նրան տեղափոխել է հիվանդանոց
Ապրիլի 26-ին ժամը 11:20-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1987թ.ծնված Մ. Ն-ն, վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, մայրաքաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 4 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 22-ամյա Լ. Մ-ին եւ տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Վրաերթի արդյունքում Լ.Մ-ն ստացել է մարմնական վնասվածքներ։
Ստուգմամբ զբաղվում է Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: