Աղմկահարույց թեմայով ՊՎԾ ուսումնասիրության արդյունքը․ Դավիթ Սանասարյան
Աղմկահարույց
թեմայով ՊՎԾ ուսումնասիրության արդյունքը․ Հեմոդիալիզի պարագաների
գնումների գործընթացները Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական
կենտրոնների կողմից կազմակերպվել են չարաշահումներով. հարուցվել է երկու
քրեական գործ։ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է
Դատախազության այս տեղեկությունը՝ կոչ անելով քաղաքացիների չպնդել մի բան,
որից հեռու են։
«Անմեղության կանխավարկածը խստագույնս ոտնահարող հարգելի
համաքաղաքացիներ, երբեք մի շտապեք հաստատել մի բան, որից շատ հեռու եք,
հակառակ դեպքերում էսպիսի պատասխաններ եք ստանալու։
Սիրում եմ բոլորիդ»,- ասված է նրա գրառման մեջ։