ՌԴ զինված ուժերի աշխատանքային խումբը ժամանել է Հայաստան
Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն Երեւանում անցկացվող ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ոլորտում փոխգործակցության հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի աշխատանքային խումբը: