Սերժ Սարգսյանը այցելել է Ծիծեռնակաբերդ
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Նա եկել է թոռան հետ։ Սերժ Սարգսյանին ուղեկցում են նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ այս տարի լրավում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը։