Փետրվարի 1-ից գործող սուր իշեմիկ կաթվածի ծրագրի արդյունքներով` մինչ այս պահն անվճար բուժօգնություն է ստացել 85 քաղաքացի
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուին և «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանին:
Հանդիպմանը քննարկվել են մի շարք՝ մասնավորապես ծրագրի արդյունավետությունը, ինսուլտի կանխարգելումը, նոր դեղերի ընդգրկման հնարավորությունը, վերապատրաստումները, մասնագետներին կրեդիտներ շնորհելու նպատակահարմարությունը և այլ հարցեր:
Սքոնը շեշտել է Հայաստանում ինսուլտի առաջացման ռիսկերը՝ առանձնացնելով ծխելը, ֆիզիկական թերակտիվությունը, արյան ճնշումը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը նշել է, որ ծրագրի շահառու պացիենտները գոհ են մնում բուժման ընթացքից և ինսուլտից հետո բավականին արագ են վերականգնում իրենց առողջությունը:
«Փետրվարի 1-ից գործող մեր ծրագրի արդյունքներով` մինչ այս պահն անվճար բուժօգնություն է ստացել 85 քաղաքացի, որից 13-ն այս պահին հոսպիտալացված են, 60-ը դուրս են գրվել լիարժեք առողջ և, ցավոք, 12 կյանք չի հաջողվել փրկել: Նախարար Արսեն Թորոսյանը դոցենտ Միքայել Սքոնին շնորհակալություն է հայտնել իշեմիկ կաթվածի անվճար բուժման ծրագրի ներդրման գործում ունեցած մասնակցության համար և հույս հայտնել, որ ապագայում համագործակցությունն այս ուղղությամբ կլինի շարունակական»,- ասված է հաղորդագրության մեջ: