Նիստը չի կայանում. Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Ավագանու նիստերի դահլիճից՝ կից հետևյալ գրառումն արել.
«Ավագանու նիստը ընդմիջումից հետո չվերսկսեց: 57 հոգանոց մեծամասնությունը հարկ չհամարեց գոնե ներկայություն ապահովել: Սա պարզապես խայտառակություն է. նիստը չի կայանում քվորում չունենալու պատճառով»: