Լիլիթ Մակունցին՝ հին «Քեմրի», Տիգրան Գալստյանին՝ նոր
Այսօր ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ Լիլիթ Մակունցի համար ԱԺ-ն նոր «Տոյոտա Քեմրի» է գնել, նա չի ցանկացել, որ Վահրամ Բաղդասարյանին սպասարկող մեքենան իրեն սպասարկի, իսկ հանձնաժողովի նախագահների ու տեղակալների մեքենաները իրենցից հետ էին վերցրել:
Այսպիսով Operativ.am-ին հայտնի դարձավ, որ իրականում Լիլիթ Մակունցին ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը տրամադրել է 2015 թվականի հին մոդելի 005 HH 01 «Տոյոտա Քեմրի», իսկ իր համար վերցրել է 2019 թվականի վերջին մոդելի 100 HH 01 «Տոյոտա Քեմրի»: