Կոլումբիայի օդանավակայանում առգրավել են ավելի քան հազար կրիա
Բոգոտայի միջազգային
օդանավակայանում բռնագրավվել է ավելի քան 1,3 հազար կրիա, որոնք
մաքսանենգները պատրաստվում էին ապօինի արտասահման տանել վաճառելու: Այս
մասին հայտնել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով մայրաքաղաքի
քաղաքապետարանի ներկայացուցիչներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կրիաները պահվում էին վատ պայաններում՝ պլաստիկե փաթեթներում, որոնք
դժվարացնում էին օդի մատակարարումը: Արդյունքում 28 կրիա սատկել էր, իսկ
մնացյալին տեղափոխել են վայրի ֆլորայի եւ ֆաունայի կենտրոն»,- ասել է
Բոգոտայի շրջակա միջավայրի պահպանության հարցերով քարտուղար Օսկար Լոպեսը:
Նա հավելել է, որ վերկանգնվելուց հետո կրիաները կվերադարձվեն բնակության
բնական միջավայր:
Բռնագրավված կրիաները, որոնք դասվում են Chelus fimbriatus տեսակին,
իրենց արտասովոր արտաքին տեսքի շնորհիվ մեծ ճանաչվածություն ունեն ինչպես
Կոլումբիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Այս կենդանիները գրավում են
հավաքորդների հատուկ ուշադրությունը, շատերը դրանք պահում են որպես տնային
ձեռնասուններ:
Կոլումբիացի մաքսավորներն առաջին անգամ չեն առգրավում ֆաունայի եզակի
ներկայացուցիչների խմբաքանակներ: Օրինակ՝ ապրիլին մայրաքաղաքային
օդանավակայանում կալանվել էր եզակի թունավոր գորտ Oophaga lehmanni-ով
բեռը, որոնք մաքսանենգները մտադիր էին Գերմանիա տանել: Բնության
պահպանության միջազգային միության տվյալներով՝ երկկենցաղի այս տեսակը
անհետացման եզրին է: