Կու-կլուքս-կլանի առաջնորդի կինը խոստովանել է ամուսնու սպանությունը
Միսուրիում
Կու-կլուքս-կլանի առաջնորդի կինը՝ 47-ամյա Մալիսա Անկոնան խոստովանել է իր
ամուսնու՝ Կու-կլուքս-կլանի առաջնորդ Ֆրենք Անկոնայի սպանությունը:
Ինչպես հաղորդում է USA.one-ը,
դատախազության հետ համագործակցության պայմանների համաձայն՝ կինը
դատապարտվել է ցմահ ազատազրկման երկրորդ աստիճանի սպանության մեղադրանքով:
Հանցագործությունը տեղի է ունեցել Լինդվուդում գտնվող նրանց տանը 2017
թվականին:
Դատավարության ընթացքում կինը նշել է, որ գործել է միայնակ՝ չնայած
ավելի վաղ ասում էր, որ նրա որդին՝ Փոլ Ջինքերսոն կրտսերն էր կատարել
հանցագործությունը:
2017 թվականի փետրվարին Մալիսա Անկոնան հայտնել էր ոստիկանությունը, որ իր ամուսինն անհետացել էր:
Հետաքննության ընթացքում կինն ու իր որդին ձերբակալվել էին: Ավելի ուշ
բանտում գրված նամակում Անկոնան խոստովանել էր, որ նա է կրակել ամուսնուն,
իսկ որդին միայն օգնել է մորը ազատվել մարմնից: «Որդիս անմեղ է»,-ընդգծել է
Անկոնան:
Անկոնայի հայրը՝ Ֆրենք Անկոնա-ավագն ասել է դատավորին, որ եկել էր որդու
դին ճանաչելու համար. նրա դեմքն ամբողջովին աղավաղվել էր կրակոցի
հետևանքով: Տղամարդը նաև նշել է, որ մեղադրյալը «սարսափելի կին էր»: Նրա
խոսքերով՝ բազմիցս հարցրել է իր որդուն. «Ինչո՞ւ ես դու դեռևս նրա հետ»:
Ըստ դատական տվյալների՝ զոհվածը խնդրում էր իր տիկնոջն ապահարզան տալ:
Ֆրենք Անկոնան համոզված է, որ նրանց հարաբերությունների խզումն էլ դարձել
էր իր որդու մահվան պատճառը:
Ըստ Riverfront Times-ի՝ նախքան մահը Անքոնան պատմել էր իր ընտանիքի
անդամներին, որ կինն իրեն սպանելու փորձ է արել՝ թունավորելով իր ուտելիքը:
Նրա կարծիքով՝ կինը հույս ուներ, որ նա կքնի ղեկին: Ֆրենք Անկոնա-կրտսերն
անվանել էր ինքն իրեն Կու-Կլուքս-կլանի կայսերական մոգ: