Աֆղանստանի Գերագույն դատարանը երկարացրել է նախագահ Աշրաֆ Հանի լիազորությունների ժամկետը
Աֆղանստանի
Բարձրագույն դատարանը երկարացրել է նախագահ Աշրաֆ Հանի լիազորությունների
ժամկետը մինչեւ ընտրությունների անցկացումը, որոնք հետաձգվել են:
Ինչպես հաղորդում է AFP-ը, նախագահական ընտրությունները պետք է
կայանային ապրիլի 20-ին, սակայն աֆղանական պաշտոնյաները պատրաստ չէին
խորհրդարանական ընտրություններից հետո նոր համազգային քվեարկությանը: Քանի
որ այդ ընտրությունների վերջնական արդյունքները դեռեւս հայտնի չեն,
նախագահական ընտրությունները հետաձգվել էին մինչեւ հուլիսի 20-ը,
այնուհետեւ՝ սեպտեմբերի 28-ը:
Ariana News-ը հրապարակել է դատարանի հայտարարությունը, որում ասվում է,
որ նա «հետաձգել է նախագահ Հանի պաշտոնավարման ժամկետը մինչեւ նոր
նախագահի ընտրությունները»:
«Գերագույն դատարանը հասկանում է ֆինասնական խնդիրները, ինչպես նաեւ
անվտանգության եւ նյութատեխնիկական ապահովման խնդիրները, որոնց հետ բախվում
է ընտրահանձնաժողովը»:
Ընտրությունների օրվա տեղափոխումը տեղի է ունենում ԱՄՆ-ի՝ թալիբների հետ
խաղաղ համաձայնության գալու փորձերի ֆոնին: Որոշ գործիչներ գտնում են, որ
ընտրությունները միտումնավոր են հետաձգվել այդ բանակցությունների համար
ավելի մեծ տարածություն ստեղծելու նպատակով: